ՈՍԿԵՐՉՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ոսկերչություն, արհեստի և արվեստի տեսակ, գեղարվեստական կերտվածքների պատրաստում թանկարժեք (ոսկի, արծաթ, պլատին), ինչպես և որոշ գունավոր մետաղներից՝ հաճախ դրանք զուգակցելով մարգարտի, փիրուզի, ալմաստի, սաթի, ադամանդի, նռնաքարի, մարջանի ենի հետ։ Ոսկերչության մեշ կիրառվում են ձուլման, կռման, փորագրման, հատիկազարդման, մանրարուրք, արծնապատման, ցանցկեն, դրվագման, խածատման, դրոշմման, սևադման, ընդելուզման և այլ եղանակներ։

Ոսկերչությունը մարդկության ամենահին, լայնորեն տարածված արվեստներից մեկն է, որը մեծ տեղ ունի դեկորատիվ-կիրառական արվեստների հարուստ գանձարանում։ Ոսկյա զարդերը լրացրել են մարդկանց հագուստի համալիրները, տվել դրանց հատուկ տեսք, շքեղություն, որով դրսևորվել են կրողի սոցիալական վիճակը, ճաշակը, սոցիալ-տնտեսական պայմանները։ Հին Եգիպտոսում զարգացման բարձր մակարդակի վրա էր ոսկերչության արվեստը։ Որպես նյութ են ծառայել գերազանցապես ոսկին, մեղեսիկը, լազուրիտը, բրոնզը, հասպիսը, օբսիդիանը, զմրուխտը, կիրառվել են դրվագման, փորագրման, «սառը արծնապատման» եղանակները։ Միջագետքի Ոսկերչությանը հատուկ է եղել վառ բազմագունությունը, լազուրիտի հաճախակի կիրառումը, «սառը արծնապատման» եղանակը։ Մանրարուրք և հատիկազարդման եղանակներով պատրաստված բազմաթիվ առարկաներ են հայտնաբերվել Եգեյան մշակույթի երկրներից (հատկապես Միկենքի ևՏրոյայի պեղումներից) և էտրուրիայից, որոնք աչքի են ընկնում զուսպ գունային լուծումներով։ Դրանք ոսկյա անոթներ են՝ եզան, ծովաստղի և այլ պատկերներով։Հելլենիզմի և Հին Հռոմի ոսկերչության մեջ կրկին ի հայտ է եկել հնչուն բազմագունությունը։ Հելլենիզմի ժամանակաշրջանում ոսկերչության մեջ լայն կիրառություն են ստացել արծաթյա գեղարվեստական առարկաները։ 3-4-րդ դարերում Սասանյան Իրանի եսկերչության մեջ տարածվել են դրվագված, ձուլված, Փորագրված պատկերներով ոսկյա և արծաթյա առարկաները։ Վաղ իսլամական մշակույթում պերճանքի առարկաների նկատմամբ զուսպ վերաբերմունքը սկզբնական շրջանում արգելք է հանդիսացել եսկերչության զարգացմանը։ Մակայն հետզհետե Հին Իրանի և հելլենիստական մշակույթի ավանդական նմանակմամբ այն հասել է զարգացման բարձր աստիճանի։

Միջին դարերում մանրարուրք, ընդելուզման, սեվադման եղանակներով թանկարժեք մետաղների և քարերի մշակման փորձը շարունակվել է Մերձավոր և Միջին Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում։ Առանձնապես ճոխ ոսկերչական կերտվածքները բնորոշ են միջնադարյան Հնդկաստանի դեկորատիվ-կիրառական արվեստին, ուր շատ վաղ տարածվել է ալմաստի նիստավորման արվեստը։ Չինաստանի միջին դարերի վարպետները բացի թանկարժեք մետաղներից մշակել են տարբեր նյութեր (մարջան, նեֆրիտ, սաթ)՝ աշխատելով ընդգծել ոչ այնքան լույսի արտացոլումը, որքան այս կամ այն քարի գույնը կամ ֆակտուրան։ ոսկերչության առարկաներ են հայտնաբերվել Ամերիկայի հին մշակույթի պեղումներից։ Դրանք պատրաստված են ձուլման և դրվագման եղանակներով՝ զարդարված փիրուզյա, քվարցի, ագատի և այլ քարերով։ Բյուզանդական ոսկերչության մեջ գերակշռել է ձևերի պատրանքային ապա- նյութականացման միտումը։ Ռոմանական և գոթական ոսկերչության մեջ (ուր օգտագործվել են նաև փայտի հազվագյուտ տեսակներ և վանակն) շքեղ գունահարաբերումները զուգորդվել են կոմպոզիցիայի զուսպ կառուցիկությանը՝ որոշ դեպքերում կրկնելով եկեղեցական ճարտ․ ձևևրը։ Վերածննդի և մաներիզմի իտալացի վարպետները՝ Պ․ Լեոնին, Բ․ Չելլինին և ուրիշներ, ստեղծել են ռելիեֆ պատկերներով արծաթյա անոթներ, որոնցում թանկարժեք նյութերի նախնական հատկությունների փոխարեն ընդգծվել է մշակման նրբագեղությունը։

Ոսկերչությունը տարածաշրջաններում[խմբագրել]

ԽՍՀՄ տարածքում ոսկերչությունը հայտնի է հնագույն ժամանակներից, որի մասին վկայում են հայտնաբերված հնագիտական նյութերը։ Սև ծովի ափերի,Հայաստանի, Վրաստանի, Միջին Ասիայի, Կուբանի և այլ վայրերի դամբարանների պեղումներից հայտնաբերված ոսկյա զարդերն ու կենցաղային զանազան առարկաները համաշխարհային ոսկերչության բարձրարժեք նմուշներից են՝ պատրաստված դրվագման, մանրարուրքի, փորագրման, սևադման, արծնապատման եղանակներով։ 11-12-րդ դարերում Կիևի ոսկերչությանը բնորոշ են արծնապատ ոսկյա առարկաները, 11-12-րդ դարերում Նովգորոդին՝ արծաթե ծիսական անոթներն ու սրբապատկերների դրվագները, 12-13-րդ դարերում Վլադիմիրսուզդալյան դպրոցին՝ տարաբնույթ կերտվածքները, 14-15-րդ դարերում Մոսկվային և Սուզդալին՝ սրբապատկերների ու ավետարանների դրվագները։ 18-րդ դարում ռուսական Ոսկերչությունը, պահպանելով ազգային առանձնահատկությունները, զարգացել է համաեվրոպական գեղարվեստական ոճերի շրջանակներում։ 19-րդ դարում Մոսկվայում և Պետերբուրգում հիմնվել են խոշոր ֆաբրիկաներ, որոնցից առանձնանում են Պ․ Ֆ․ Սազիկովի, Պ․ Ա․ Օվչիննիկովի, Ի․ Ի․ Իղեբնիկովի ձեռնարկությունները։ Բարձր որակի ոսկերչական կերտվածքներ են արտադրել Ֆաբերժեի ֆիրման և նրա պատվերով աշխատող արվեստանոցները։ ԽՍՀՄ-ում ոսկերչական առարկաներ են արտադրվում Լենինգրադի, Մոսկվայի, Ռիգայի, Տալլինի, Սվերդլովսկի, Երևանի,Տաշքենդի և այլ քաղաքների ոսկերչական ֆաբրիկաներում ու արտադրական միավորումներում, գեղարվեստական արհեստագործական ձեռնարկություններում։

Ոսկերչությունը Հայաստանում[խմբագրել]

Հայկական բարձրավանդակում ոսկերչությունը զարգացած է եղել հնագույն ժամանակներից։ հնագիտական պեղումներից հայտնաբերված նյութական մշակույթի նմուշները վկայում են, որ դեռևս մ․ թ․ ա․ 2-րդ հազարամյակում պատրաստվել են ոսկյա, արծաթյա բարձրարվեստ զարդեր ու կենցաղային առարկաներ։ Հայկական բարձրավանդակի վարպետները տիրապետել են դրվագման, ձուլման, հյուսման, մանրարուրք, փորագրման, արծնապատման, ընդելուզման, հատիկազարդման եղանակներին։ Կիրովականի պեղումներից հայտնաբերված ոսկյա թասը ունի դրվագման եղանակով կատարված կենդանիների պատկերներ։ Լճաշենիպեղումնավայրից մեզ է հասել գորտի ոսկյա փոքրիկ արձանիկը, որը պատրաստվել է ձուլման և հատիկազարդման եղանակներով։ Այն առնչվում է ջրի պաշտամունքի հետ։

Ուրարտական շրջանում՝ մ․ թ․ ա․ 9-7-րդ դարերում ոսկերչությանյան մեջ ավելի լայն կիրառում է գտել հատիկազարդման եղանակը։ Կարմիր բլուրի պեղումներից հայտնաբերված ոսկյա կիսալուսնաձև ականջօղերը պատրաստված են եռանկյունաձև՝ աղեղաձև շարաններով դասավորված հատիկազարդման եղանակով։Միջնադարյան Հայաստանում շարունակվել է ձուլման եղանակը և սկսվել է հյուսման, մանրարուրք եղանակների կիրառումը։ Միջնադարյան մայրաքաղաք Դվինիպեղումներից հայտնաբերվել են ոսկերչության շատ հետաքրքիր նմուշներ՝ օձագլուխ ապարանջաններ (ձուլածո), ականջօղեր (մանրարուրք), վզնոց (հյուսածո) են, որոնք պատրաստվել են 5-րդ դարում։ Ոսկերչությունը բարձր մակարդակի է հասել Կիլիկյան Հայաստանում։ Հայկական ոսկերչության արվեստի կենտրոններ էին Դվինը, Անին, Կարսը, Կաբինը, Վանը, Արդվինը, Արտահանը, Կ․ Պոլիսը, Երզնկան, Երևանը, Ալեքսանդրապոլը, Շուշին, Ախալցխան են։ 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբին հայկական ոսկերչության մեջ մեծ տեղ են գրավել արծաթյա ոսկեզօծ մանրարուրք և սեադման եղանակներով պատրաստված աշխատանքները։ Արևելյան ՀայաստանըՌուսաստանի կազմի մեջ միավորվելուց հետո տեղի ունեցած ներգաղթի հետեանքով, բնակության նոր վայրերում՝ Ալեքսանդրապոլում, Ախալցխայում, Ախալքալաքումստեղծվել են ոսկերչական հիասքանչ կենցաղային առարկաներ։

Հայ արծաթագործների մեծ վարպետությունն են հավաստում կանացի գլխարկի զարդի, ինչպես նաև գոտու, մասնատուփի, ապարանջանի բազմազան տեսակները, սևադման և փորագրման եղանակնեով ստեղծված ծխախոտատուփի տարբերակները։ Սովետական Հայաստանում Վասպուրականի ոսկերչության ավանդույթները շարունակել է Վ․ Հացագործյանը, որի աշխատանքները մանրարուրք եղանակի բացառիկ նմուշներ են։ Նրա ստեղծագործական փորձն ու հմտությունը շարունակում է որդին՝ Գ․ Հացագործյանը, որը ստեղծում է արծաթյա՝ ցանցկեն-հյուսածո աշխատանքներ (մրգի սկահակ «Վասպուրական», կանացի զարդերի համալիր «Հասմիկ»)։ Ոսկերիչ-արծաթագործ Ն․ Դույումջյանը թանկարժեք քարերի կիրառմամբ և տարբեր եղանակների զուգորդումով հասել է մեծ ինքնատիպության, որը հայտնի է «գույումջյանական ոճ» անունով։ Հայկական ոսկերչության արվեստի ավանդույթների կիրառման փայլուն օրինակ է ժ․ Չուլոյանի էջմիածնի վանքի Վեհարանում գտնվող ոսկյա մեծաչափ խաչը (1970-ական թվականերին), որը զարդարված է թանկարժեք քարերով ու ամրացված է մարմարյա տախտակի վրա։ Այն մանրարուրք եղանակով ներկայացնում է հայկական խաչքարերի զարդանկարային ոճը։ 19-20-րդ դարերում հայ արծաթագործների ոճով զարդեր և կենցաղային այլ առարկաներ է պատրաստել անվանի վարպետ Ա․ Բերբերյանը։ Ազգային ավանդույթների հնարամիտ կիրառմամբ Հ․ Փիլիպոսյանը հասնում է մեծ արտահայտչականության։

Սովետական Հայաստանի ոսկերիչ-արծաթագործները էլ ավելի են զարգացնում հին վարպետների ավանդույթները և ստեղծում նոր ինքնատիպ գործեր։ Նրանց լավագույն աշխատանքները ցուցադրվել են համաշխարհային ցուցահանդեսում, արժանացել բարձր պարգեների։ Երևանի ոսկերչական գործարանը արտադրում է թանկարժեք և հասարակ քարերով զարդարված ոսկե մատանու, ականջօղի, ապարանջանի, վզնոցի բազմազան տեսակներ։ Սփյուռքահայ գաղթավայրերում ներդրում ունեն ոսկերչության ասպարեզում։

Անդրանիկ Օզանյան

Անդրանիկ Թորոսի Օզանյանը ծնվել է 1865 թվականի փետրվարի 25-ին՝[1] Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում։ 1892 թվականին անդամագրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը, որից հեռացել է 1917 թվականին։ Տեղի Մուշեղյան վարժարանն ավարտելուց 1 տարի անց բանտարկվում է հայ բնակչությանը ահաբեկող ժանդարմին ծեծի ենթարկելու համար։ Բանտից հաջող փախուստ իրականացնելով՝ Անդրանիկը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, իսկ հետո էլ ուղևորվում է Ղրիմ ու Կովկաս՝ հայկական մարտական ջոկատներին զենք հասցնելու համար։ 1895 թ. Հրայր Դժոխքի խմբի կազմում Անդրանիկն առաջին անգամ անցնում է Սասուն, բայց 1896 թ. մեկնում է արտասահման։ 1897 թ. Վազգեն Տերոյանի խմբի կազմում Անդրանիկը երկրորդ անգամ է մտնում Արևմտյան Հայստան, ուր մնում է մինչև 1904 թ.։ Արևմտյան Հայաստանում Անդրանիկը մտնում է հայտնի ֆիդայի Սերոբ Վարդանյանի (Աղբյուր Սերոբ) պարտիզանական ջոկատը և դառնում թուրքական ջարդարարների ու կանոնավոր բանակային զորամասերի դեմ պայքար մղող մի քանի պարտիզանական խմբերի ճանաչված ղեկավարը։ Գլխավորել է Սերոբին սպանող Բշարե Խալիլիսպանությունը, 1901 թվականի Առաքելոց վանքի կռիվները։ 19021904 թվականներին Անդրանիկի ջոկատները թուրքերի և քուրդ մուսուլմանների դեմ մարտեր էին մղում Սասունում, Տարոնում և Վասպուրականում։ 1905 թվականին Անդրանիկն անցավ Կովկաս, որտեղ հայկական ազգային շարժման երևելի գործիչների հետ քննարկում էր օսմանյան լծի դեմ հետագա պայքարի հարցերը։ Դրանից հետո Անդրանիկը մեկնեց երկարատև ճանապարհորդության, որի ընթացքում այցելեց Ֆրանսիա, Շվեյցարիա, Բելգիա, Անգլիա, Բուլղարիա և Իրան՝ հանրությանը տեղեկացնելով Արևմտահայաստանի հայերի ազգային-ազատագրական պայքարի ու դրա հետ կապված զենքի ձեռք բերման անհրաժեշտության մասին։ Բուլղարիայում Անդրանիկը գրեց իր «Մարտական հրահանգները»՝ ընդհանրացնելով պարտիզանական պայքարի փորձը։ Հետագայում այդ փորձը լավ ծառայեց բուլղարացիներին՝ Առաջին Բալկանյան պատերազմի ժամանակ։ 1912 թվականին Անդրանիկը հայ կամավորներից կազմակերպեց վաշտ, որը մտավ բուլղարական բանակի աշխարհազորի կազմի մեջ։ Հայ ռազմիկները հերոսություն ցուցաբերեցին Միսթանլի, Ուզուն, Մերեֆտե, Շար-Կիո և այլ քաղաքների համար մղված մարտերում։ Անդրանիկը մասնակցում էր գեներալ Յավեր փաշայի թուրքական կորպուսի ջախջախմանը։ Բուլղարական հրամանատարությունը բարձր գնահատեց հայկական վաշտի մասնակցությունը Առաջին Բալկանյան պատերազմին։

Առաջին Աշխարհամարտը սկսվելուն պես Անդրանիկը շտապում է Կովկաս։ 1914 թվականի օգոստոսի 12-ին Թիֆլիսում նա հանդիպում է Կովկասյան ռազմական շրջանի զորքերի գերագույն հրամանատար Միշլաևսկուն ու հայտնում է Թուրքիայի դեմ պատերազմին մասնակցելու պատրաստակամության մասին։ Անդրանիկին հանձնարարվեց ձևավորել և գլխավորել առաջին հայկական կամավորական գունդը։ Այդ գնդին գլուխ կանգնած՝ Անդրանիկը անհավասար մարտեր է մղում թուրքական զորքերի դեմ ու հեղինակություն է նվաճում ռուսական ռազմական հրամանատարության շրջանում։ գեներալ-լեյտենանտ Չերնոզուբովը, մասնավորապես, գրում էր:

Ես միշտ հանձինս Անդրանիկի տեսնում էի ջերմ հայրենասերին, Հայաստանի ազատության մարտիկին, որ խորապես սիրում է իր Հայրենիքը։ Ես առանձնակի հաճույքով էի միշտ կարդում ռուսերեն թարգմանությամբ քաղվածքները հայկական թերթերի հոդվածներից, որտեղ Անդրանիկին հարգանք էր մատուցվում՝ իբրև ազգային հերոսի, որն իր գլուխը միշտ քաջաբար պահեց Հայաստանի դարավոր թշնամու դեմ պայքարում ազգային իդեալները իրագործելու համար:

1915-1916 թվականներին Կովկասյան ճակատի մարտերում ցուցաբերած անձնական արիության և հայկական գնդի հաջողությունների համար Սասունցի Անդրանիկը պարգևատրվեց Գեորգիևյան 4-րդ աստիճանի մեդալով, Գեորգիևյան 4-րդ և 3-րդ աստիճանի խաչերով, Սբ. Ստանիսլավի 2-րդ աստիճանի սրի և Սբ. Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշաններով։ Գունդը Անդրանիկի գլխավորությամբ քաջաբար մասնակցեց Մուղանջուղի (Դիլման) տակ մղված մարտին՝ 1915 թվականի ապրիլի 15-18-ին, որում Կովկասը փրկվեց թշնամու ներխուժումից։

1918 թվականի հունվարի 30-ին թուրքական զորքերը, Մեհմեդ Վեհիբ փաշայի հրամանատարությամբ,Էրզրումի, Վանի և Մերձծովյան ուղղություններով անցան մեծամասշտաբ գործողությունների. հունվարի 30-ին նրանք գրավեցին Երզնկան, փետրվարի 11-ին՝ Տրապիզոնը, ապրիլի 14-ին առանց կռվի մտանԲաթում և սկսեցին շարժվել դեպի Սուխում։ Ապրիլի 25-ին ընկավ Կարսը, մայիսի 15-ին:

Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թադեւոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում։

Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ 1893թ)։

Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսին են «Մարոն» (1887, հրատարակվել է 1892թ), «Լոռեցի Սաքոն» (1889, հրատարակվել է 1890թ), «Անուշ» ողբերգությունը (1890, հրատարակվել է 1892թ)։

Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը» (1902, հրտ. 1905թ) հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաեւ «Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթ» պոեմները, «Մի կաթիլ մեղր» հեքիաթը։

1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։

XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաեւ որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 եւ 1911) ու բանտ նետվում:

1912–1921 թթ.՝ Հայ գրողների կովկասյան միության նախագահն է։ Արդեն Հայքի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանին օգնության կոմիտեի նախագահ (1921-22)։

Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում։

Ես կարողանում եմ

 

armenԵս Արմեն Գալստյանն եմ սովորում եմ արհեստների ավագ դպրոցի 12- րդ դասարանում: Ես մասնագիտությամբ ոսկերիչ եմ:   Հայերենի դասերին մասնակցում եմ շատ ակտիվ` կարդում  եմ, արտահայտում իմ մտքերը,  կարողանում եմ բանաստեղծութըուններ կարդալ ու հասկանալ,  շատ եմ սիրում Հ. Թումանյանի «Թմկաբերդի առումը»  պոեմը ու մայրենիի դասերին հաճախ կարդում եմ իմ ընկերների և ուսուցչի համար:  Կարողանում եմ շտեմարարանի վարժությունները կատարել, դժվար առաջադրանքները  որոշ չափով եմ կարողանում կատարել:  Ոսկերչության դասերի ընթացքում կարողացել եմ պատրաստել մատանի, խաչ, վզնոց: Որոշ չափով ձեռք եմ բերել ոսկերչական հմտություններ: Մաթեմատիկայի դասերին կարողանում եմ լուծել ոսկերչական այն առաջադրանքնները որոնք առնչվում էին մաթեմատիկայի հետ: